Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիա 2014. Աշխարհի Առաջնության բոլոր գոլերը՝ 171 գնդակ մեկ տեսանյութում

Բրազիլիայում օրերս ավարտված աշխարհի առաջնության 64 խաղում խփվել է 171 գնդակ` միջինը 2.67 գնդակ մեկ խաղում: Սա իսկապես բավական գոլառատ առաջնություն էր, սակայն ոչ ամենագոլառատը: 16 տարի առաջ Ֆրանսիայում կայացած առաջնության ընթացքում ևս խփվել էր 171 գնդակ, սակայն տարբերությունը կայանում է նրանում, որ 1998թ.-ի առաջնությանը մասնակցում էր միայն 24 թիմ, իսկ այժմ դրանց թիվը 8-ով ավել է: Խփված գնդակների միջին թվով առաջատարը մնում է 1954թ.-ին Շվեյցարիայում կայացած առաջնությունը, որտեղ մեկ խաղում խփվել է միջինը 5.38 գոլ:

Կից ներկայացնում ենք այս առաջնության ընթացքում խփված բոլոր գոլերը ցուցադրող տեսանյութ, կարծում ենք այն դիտելուց ևս մեկ անգամ կվերապրեք անցած առաջնության ամենահիշարժան պահերը:


Share