Բաժին. Այլ Լուրեր

Վաղը Երևանում կկայանա «Ձմերուկ» փառատոնը

«Երևանյան ամառ- 2014» ծրագրով հուլիսի 19-ին, ժամը 18.00-ին Կարապի լճում տեղի կունենա «Ձմերուկ» փառատոնը:

Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը կհամախմբի նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին:

Միջոցառման ընթացքում ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն:

Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին համեղ ու հյութեղ ձմերուկ կհյուրասիրեն շոու բիզնեսի ներկայացուցիչները, սիրված երգիչներն ու հաղորդավարները:

Share