Բաժին. Այլ Լուրեր

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնանում է

Ֆրանսիական Փարիզիեն պարբերականը գրում է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Հարսանիքը նախատեսված է օգոստոսի 12-ին՝ Օլանդի ծննդյան 60-ամյակի օրը:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտնի դարձավ Օլանդի և Գայեի սիրավեպի մասին, ավելի ուշ Օլանդը պաշտոնապես դադարեցրեց հարաբերություններն իր քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերի հետ:

Նշենք նաև, որ Ժյուլի Գայեն 18 տարի փոքր է Ֆրանսուա Օլանդից:

Share