Բաժին. Այլ Լուրեր

WSJ ֆեյսբության էջը հայտնել է, որ Օբամայի ինքնաթիռը կորել է Ռուսաստանի օդային տարածքում

The Wall Street Journal-ի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը կորել է Ռուսաստանի տարածքում: Ինչպես հետագայում պարզվեց, էջը ջարդել էին անհայտ հաքերները և տեղադրել վերոնշյալ ապատեղեկատվությունը:

Հաղորդագրությունը, որն ուներ «շտապ» պիտակ, հայտնում էր, որ ամերիկյան համար մեկ ինքնաթիռի հետ կապը Ռուսաստանի տարածքում ընդհատվել է: Այնուհետև անհայտ հաքերները գրել էին, որ փոխնախագահ Ջո Բայդենը կատարվածի առիթով 15 րոպեից ելույթ կունենա:

Շուտով այդ գրառումները վերացան և հայտնվեց հետևյալ տեղեկությունը. «Մենք տեղյակ ենք, որ մեր ֆեյսբուքյան էջը 20 րոպե առաջ կոտրվել էր: Մենք արդեն հեռացրել ենք ապատեղեկատվություն պարունակող գրառումները»:

Հրատարակչության ներկայացուցիչները հայտնել են, որ սուտ գրառումները հեռացնելուց հետո նրանք բարձրացրել են իրենց Ֆեյսբուքյան էջի պաշտպանվածությունը:

Այս պատահարը հիշեցնում է Associated Press-ի թվիթերյան էջի հետ եղած նմանատիպ դեպքը, որը տեղի է ունեցել անցած տարի: Հաքերները ջարդել էին AP-ի միկրոբլոգը և տեղեկություն էին հրապարակել, որ Սպիտակ Տանը պայթյուն է տեղի ունեցել: Հաքերները հայտնել էին, որ վնասվածքներ է ստացել Բարաք Օբաման, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվեցին: 

Share