Բաժին. Այլ Լուրեր

Այս ամռան ամենաթանկ 5 ֆուտբոլային տրանսֆերի համար ծախսվել է 320.6 մլն եվրո

Վերջին տարիներին բոլորս ականատես ենք լինում ֆուտբոլի աշխարհում գրանցվող աստղաբաշխական թվերի հասնող գործարքների, սակայն այսպիսի քանակությամբ թանկ տրանսֆերներ դեռևս երբեք չի եղել:

2014-15թթ մրցաշրջանի տրանսֆերային ամառային պատուհանի փակմանը դեռևս մեկ ամսից ավել կա, սակայն արդեն իսկ գրանցվել է 40 մլն եվրոյից ավել արժեք ունեցող 5 տրանսֆեր:

Հուլիսի 25-ի դրությամբ ամենաթանկ տրանսֆերները հետևյալն են.

1. Լուիս Սուարես՝ Լիվերպուլից Բարսելոն – 94.5 մլն եվրո
2. Համես Ռոդրիգես՝ Մոնակոյից Ռեալ Մադրիդ – 79.5 մլն եվրո
3. Դավիդ Լուիս՝ Չելսիից ՊՍԺ – 62.6 մլն եվրո
4. Ալեքսիս Սանչես՝ Բարսելոնից Արսենալ – 44 մլն եվրո
5. Դիեգո Կոստա՝ Ատլետիկո Մադրիդ – Չելսի – 40 մլն եվրո

Վերոնշյալ 5 գործարքի իրականացման համար ակումբների կողմից ծախսվել է 320.6 մլն եվրո: Եթե տրանսֆերային ամառն այսպիսի տեմպով շարունակվի, ապա կարծում ենք մինչ աշնան սկիզբ ականատես կլինենք ևս մի քանի թանկ գործարքի:

Share