Բաժին. Այլ Լուրեր

«Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի առաջնության հաղթող է ճանաչվել Գևորգ Էլբակյանը

«Հինգ Աստղ» բիլիարդ ակումբում կայացել է «Մոսկովյան Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2014թ.-ի բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է 32 մարզիկ:

Համառ պայքարի արդյունքում եզրափակիչ դուրս եկան Հայաստանի բազմակի չեմպիոն Արման Պետրոսյանը և Գևորգ Էլբակյանը: Եզրափակչում ավելի ուժեղ գտնվեց Գևորգ Էլբակյանը, ով էլ առաջին անգամ հռչակվեց Հայաստանի Հանրապետության չեմպիոն: Երրորդ հորիզոնականը գրավեց Խուդոյան Արտակը:

Մրցանակները հանձնեցին «Հինգ Աստղ» բիլիարդ ակումբի տնօրեն Խաչատուր Ավետիսյանը և Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Չախալյանը:
Նշենք, որ Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից այս տարվա փետրվարի վերջին անց է կացվել «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը, իսկ աշնան կեսերին կկայանա «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը:

Share