Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են Հայաստանում ամենաշատ տարածված ազգանունները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2013թ.-ին Հայաստանում ծնվել է  41 790 երեխա, որոնցից 19 638-ն աղջիկ է, իսկ 22 152՝ տղա: Միևնույն ժամանակ հրապարակվել է նորածիններին ամենաշատը տրված ազգանունների ցուցակը, որը մեզ հնարավորություն է տալիս իմանալու, թե Հայաստանում որ ազգանուններն են ամենատարածվածը:

Աղջիկների մոտ ամենաշատ տարածված 10 ազգանուններն են՝ 1. Հարությունյան – 565 (ծնունդ), 2. Հովհաննիսյան – 539, 3. Սարգսյան – 537, 4. Գրիգորյան՝ 534, 5. Խաչատրյան՝ 503, 6. Հակոբյան – 451, 7. Վարդանյան – 340, 8. Կարապետյան – 324, 9. Գևորգյան – 324, 10. Պետրոսյան – 320:

Տղաների դեպքում տասնյակը հետևյալն է՝ 1. Սարգսյան – 631, 2. Հովհաննիսյան – 628, 3. Հարությունյան – 622, 4. Խաչատրյան – 601, 5. Գրիգորյան – 594, 6. Հակոբյան – 555, 7. Պետրոսյան – 402, 8. Գևորգյան – 392, 9. Վարդանյան – 384, 10. Կարապետյան – 372:

Եթե միավորենք աղջիկների և տղաների ցուցակները, ապա ամենատարածված ազգանունների տասնայկը հետևյալն է՝ 1. Հարությունյան – 1187 (ծնունդ) , 2. Սարգսյան – 1168 , 3. Հովհաննիսյան  – 1167 , 4. Գրիգորյան – 1128 , 5. Խաչատրյան – 1104 , 6. Հակոբյան – 1006 , 7. Վարդանյան – 724 , 8. Պետրոսյան – 722 , 9. Գևորգյան – 716 , 10. Կարապետյան – 696:

Վերոնշյալ տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ամենատարածվածն են Հարությունյան, Սարգսյան և Հովհաննիսյան ազգանունները:

Հայաստանում ամենատարածված ազգանունների ամբողջական ցանկ:

Share