Բաժին. Այլ Լուրեր

Ծովագյուղ-Դիլիջան ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. երթևեկությունը կվերականգնվել է օգոստոսի 30-ից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից վերականգնվել է:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Share