Բաժին. Այլ Լուրեր

Forbes. աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիները 2014

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2014թ.-ի աշխարհի ամենաշատ գումար վաստակող դերասանուհիների Ցուցակը: ցուցակի հիմքում դերասանուհիների կողմից անցյալ տարվա ընթացքում վաստակած գումարներն են:

Առաջին հորիզոնականում է Սանդրա Բալոքը, ով վաստակել է 51 մլն դոլար: Դերասանուհու եկամտի հիմնական մասը բաժին է ընկնում Գրավիտացիա ֆիլմին: Երկրորդ հորիզոնականում է Ջենիֆեր Լոուրենսը, ով վաստակել է 34 մլն դոլար: Երրորդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը: Ընկերներ հայտնի սերիալի հերոսուհին վաստակել է 31 մլն դոլար:

Գվինեթ Փելթրոուն չորրորդ տեղում է, նա վերջին տարում վաստակել է 19 մլն դոլար: Անջելինա Ջոլին հինգերորդն է: Նա անցյալ տարի նկարահանվեց Մալաֆիսենտա ֆիլմում, որի համար վարձատրվեց 18 մլն դոլար: Քեմերոն Դիասը վեցերորդն է, ով վաստակել է 18 մլն դոլար, Քեմերոնն անցյալ տարի նկարահանվել է Ուրիշ Կին և SexTape կատակերգություններում:

Սկարլեթ Յոհանսոնը ցուցակի յոթերորդ հորիզոնականում է, նա  վաստակել է 17 մլն դոլար: Էմի Ադամսն ութերորդն է՝ 13 մլն դոլար, իններորդ հորիզոնականում է Նատալի Պորտմանը՝ 13 մլն դոլար, իսկ տասնյակը եզրափակում է Կիրստեն Ստյուարտը՝ 12 մլն դոլար:

Share