Բաժին. Այլ Լուրեր

Mercedes-ը ներկայացրել է իր պատմության մեջ ամենագեղեցիկ մեքենան՝ AMG GT

Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է անչափ սպասված AMG GT սպորտային կուպեն, որը շատերն անվանում են ընկերության ողջ պատմության ընթացքում արտադրված ամենագեղեցիկ մեքենան, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, սակայն ամեն դեպքում մեքենան իսկապես գեղեցիկ է ստացվել:

Մեքենայի քաշը 1540 կգ է, սկզբնական տարբերակում մեքենայի վրա տեղադրված է 4 լիտր ծավալով շարժիչ, որի հզորությունը 462 ձիաուժ է: Մեքենայի փոխանցումատուփը ունի յոթ աստիճան, այն 100 կմ/ժ արագության է հասնում 4 վայրկյանում, իսկ արագությունը արտադրողի կողմից սահմանափակված է 304 կմ/ժ-ով: Մեքենայի կատարելագործված տարբերակը կունենա 510 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 100 կմ/ժ արագության կհասնի 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված կլինի 310 կմ/ժ-ով: Կից նկարները և տեսանյութը Ձեզ կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել մեքենայի մասին:

Share