Բաժին. Այլ Լուրեր

Մեկնարկում է Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող նոր ճանապարհային հանգույցի կառուցման ծրագիրը

Այսօր կայացած նիստի ընթացքում, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիմա վրա ձևավորված` քաղաքի զարգացման հեռանկարը, Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը, որի Տրանշ 1-ով նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նույն բանկի հետ ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Share