Բաժին. Այլ Լուրեր

Արթուր Ալեքսանյանը ևս նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Երեկ, սեպտեմբերի 14-ին Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության շրջանակում մեր մարզիկ Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում նվաճեց աշխարհի չեմպոնի կոչումը: Նշենք, որ սա արդեն Հայաստանի մարզիկների երկրորդ ոսկե մեդալն է, մինչ այս աշխարհի չեմպիոն էր դարձել նաև Արսեն Ջուլֆալակյանը:

1/16 եզրափակչում Ալեքսանյանը 4-0 հաշվով հաղթեց Արսլան Սափրամենդովին, 1/8 երազափակչում՝ 2-0 հաշվով Ադամ Վարգային, 1/4 եզրափակչում՝ Ալեքսանդր Հրաբովնիկ՝ 1-0, 1/2 եզրափակչում՝ Ասեմ Ղոլամրեզա Ռեզային՝ 3-1, եզրափակչում էլ Ալեքսանյանը ժամանակիչ շուտ, 56 վայրկյանի ընթացքում 8-0 հաշվով հաղթանակի հասաց գերմանացի Օլիվեր Ադրիան Հասլերի նկատմամբ:

Նշենք նաև, որ մինչ այս առաջնությունը Հայաստանն արդեն երկրար ժամանակ է, ինչ հունահռոմեական ոճում աշխարհի չեմպիոն չուներ:

Share