Բաժին. Այլ Լուրեր

Lamborghini Veneno Roadster. 5.7 մլն եվրո ռեկորդային գնով եզակի սպորտային մեքենա

Ժամանակ առ ժամանակ ավտոշուկայում են հայտնվում եզակի ավտոմեքենաներ, որոնք իհարկե աչքի են ընկնում ոչ միայն եզակիությամբ, այլ նաև բարձր գներով: Նման եզակի մոդելներից մեկն էլ Lamborghini Veneno Roadster սպորտային մեքենան է, որը ժամանակին թողարկվել է միայն 9 օրինակով և արժեցել 3.3 մլն եվրո:

Ինչպես նշեցինք, նման մոդելները հազվադեպ են հայտնվում ավտոշուկայում, քանի որ դրանք ձեռք բերող անձիք բավական հարուստ են և հիմնականում իրենց կարողանում են թույլ տալ ունենալ մի քանի նմանատիպ մոդելներ: Այս ամենով էլ բացատրվում է այն իրարանցումը, որ ստեղծել է Lamborghini Veneno Roadster-ի շուկայում հայտնվելը: Մեքենան վաճառվում է գործարանային գնից զգալիորեն ավելի թանկ՝ 5.7 մլն եվրո (մինչ հարկումը):  Կասկած չկա, որ անգամ նման բարձր գնի դեպքում մեքենան կարճ ժամանակում գնորդ կգտնի:

Հիշեցնենք, որ Lamborghini Veneno Roadster-ը զինված է 6.5 լիտր ծավալով 750 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով: Մեքենայի քաշը 1490կգ է, իսկ 100 կմ/ժ արագությանը հասնում է 2.9 վայրկյանում, մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 355 կմ/ժ:

Share