Բաժին. Այլ Լուրեր

Նոր Նիվան ճանապարհներին կհայտնվի 2016թ.-ին

Մոսկովյան ավտոսալոնում ներկայացվել է Նոր Նիվայի կոնցեպտը, որը արդեն իսկ 2016թ.-ին կհայտնվի վաճառքում: Ի ուրախություն մոդելի արտաճանապարհային հատկանիշների սիրահարներին, Նոր Նիվան նույնպես օժտված կլինի լավագույն «ամենագնացային» հատկություններով՝ չնայած այն բանին, որ ժամանակակից ավտոմեքենաշինական միտումները ամենագնացները հիմնականում վերածում են քաղաքային մեքենաների:

Մեքենայի վրա տեղադրված կլինի 1.8լ. ծավալով շարժիչ, իսկ փոխանցումային տուփը կլինի հինգաստիճան: Արտադրող ընկերությունը հայտնել է, որ թողարկման պահին մեքենան ավելի հագեցված կլինի ժամանակակից լուծումներով և սարքավորումներով:

Share