Բաժին. Այլ Լուրեր

Renault-ի նոր մոդելին 100 կմ անցնելու համար հարկավոր է 1 լիտր բենզին

Ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը հոկտեմբերի սկզբին մեկնարկող Փարիզյան ավտոշուի շրջանակներում պատրաստվում է պաշտոնապես ներակայացնել Eolab մոդելը, որը 100 կիլոմետր տարածություն անցնելու համար ծախսում է միայն 1 լիտր բենզին:

Նման ռեկորդային ցուցանիշի հասնելու համար ֆրանսիացի ինժեներներն առաջին հերթին նվազեցրել են մեքենայի քաշը` հասցնելով այն 400 կիլոգրամի: Մեքենան հավաքված է պողպատից, ալյումինից և դրանց համաձուլվածքներից: Մեքենայի ապակիները շատ բարակ են, իսկ տանիքի պատրաստման համար օգտագործվել է մագնեզիում: Թեթև քաշից բացի մեքենան ունի գերազանց աէրոդինամիկա՝ 0.235 աէրոդինամիկ դիմադրույթան ցուցանիշով: Ավելնորդ չէ նշել նաև, որ մեքենայի դիզայնը ևս բավական լավն է ստացվել:

Eolab-ը զինված է 1 լիտր ծավալով բենզինային և էլեկտրական շարժիչով, որի մարտկոցների հզորությունը 6.7 կՎտ է: Բենզինային շարժիչի հզորությունը 75 ձիաուժ է, էլեկտրական շարծիչն իր հերթին ավելացնում է 68 ձիաուժ: Ավելացնենք նաև, որ մեքենան հնարավորություն ունի 60 կիլոմետր անցնել միայն օգտագործելով մարտկոցները:

Share