Բաժին. Այլ Լուրեր

Mercedes Benz-ը ներկայացրել է AMG GT ամենագեղեցիկ մոդելի գունային գամման

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջերս Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է անչափ սպասված AMG GT սպորտային կուպեն, որը շատերն անվանում են ընկերության ողջ պատմության ընթացքում արտադրված ամենագեղեցիկ մեքենան: Սեպտեմբերի 20-ին գերմանական ավտոկոնցեռնը ներկայացրել է գույները, որոնցով կարտադրվի մեքենան: Հիշեցնենք, որ մեքենան վաճառքում կհայտնվի 2015թ.-ի սկզբին: Կից նկարներում ներկայացված են բոլոր այն գույները, որոնցով կարտադրվի ավտոմեքենան:

Մեքենայի քաշը 1540 կգ է, սկզբնական տարբերակում մեքենայի վրա տեղադրված է 4 լիտր ծավալով շարժիչ, որի հզորությունը 462 ձիաուժ է: Մեքենայի փոխանցումատուփը ունի յոթ աստիճան, այն 100 կմ/ժ արագության է հասնում 4 վայրկյանում, իսկ արագությունը արտադրողի կողմից սահմանափակված է 304 կմ/ժ-ով: Մեքենայի կատարելագործված տարբերակը կունենա 510 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 100 կմ/ժ արագության կհասնի 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված կլինի 310 կմ/ժ-ով: Կից նկարները և տեսանյութը Ձեզ կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել մեքենայի մասին: Լուրերի համաձայն մեքենայի գինը կլինի մոտ 220 000 եվրո:

 

Share