Բաժին. Այլ Լուրեր

Mercedes-Benz. հեղափոխություն ճանապարհներին՝ ներկայացվել է ապագայի բեռնատարը

Գերմանական Հանորվերում ընթացող ցուցահանդեսի շրջանակներում Mercedes-Benz-ը ներկայացրել է Future Truck 2025 ապագային բեռնատարը, որն ընկերության կողմից անվանվել է «հեղափոխություն ավտոճանապրհներին»: Տեխնոլոգիական գլխավոր ներամուծությունն այն է, որ բեռնատարի վրա տեղադրվել է ավտոմատ ղեկավարման համակարգ և փորձրկվել իրական ճանապարհներին:

Բեռնատարի արտաքինն իրականացվել է անչափ նորարարական և համարձակ ոճով, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այսպիսով իրենք ցանկանում են ցույց տալ, թե ինչպիսին կլինի ընկերության կողմից արտադրվող բեռնատարերի տեսքն ապագայում: Փոխվել է նաև բեռնատարի ներքին հարդարումը: Բեռնատարի դիոդային լուսարձակները կարող են տարբեր երանգներով լուսավորել ճանապարհը: Կապույտ լույսը կնաշանակի, որ մեքենան վարում է ավտոմատ համակարգը, իսկ սպիտակ գույնի լույսը նշան կլինի, որ մեքենան վարում է վարորդը:

Բեռնատարը հայելիներ չունի, դրանք փոխարինվել են տեսախցիկներով: Վարորդի նստարանը պտտվում է 45 աստիճանով, իսկ մեքենայի համակարգերը ղեկավարվում են տեղադրված մեծ պլանշետի միջոցով:

Նշենք նաև, որ մեքենայի ավտոմատ ղեկավարման համակարգը բաղկացած է մի քանի ռադարներից և տեսախցիկներին, որոնք կարողանում են ղեկավարման համակարգին փոխանցել բեռնատարի շուրջ տիրող իրավիճակը: Համակարգը տարբերակում է բեռնատարի առջևից, հետևից և կողքերից ընթացող մեքենաներին, դրանց արագությունը, նաև ճանաչում է ճանապարհային գծանշումներն ու նշանները:

Share