Բաժին. Այլ Լուրեր

Ֆուտբոլային խաղ, որտեղ իրացվեց 31 տասնմեկ մետրանոց տուգանային հարված

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում երեկ հանդիպեցին Լիվերպուլ և Միլսբրոու թիմերը: Խաղի հիմնական ժամանակն ավատրվել ոչ-ոքի 1-1 հաշվով, աչքի ընկան Ռոսթերը (Լիվերպուլ)՝ 10-րդ րոպե և Ադամ Ռիչը՝ 62-րդ րոպե: Լրացուցիչ ժամանակում թիվերը նույնպես մեկական գնդակ փոխանակեցին: Լիվեպուլից աչքի ընկավ Սուսոն, իսկ Միլդսբրոուից՝ Պատրիկ Բեմֆորդը, ով լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին իրացրեց այս խաղի առաջին տասնմեկ մետրանոց տուգանային հարվածը:

Ամենահետաքրքիրը սկսվեց հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածների ժամանակ: Առաջին հինգ հարվածների ընթացքում երկու թիմն էլ խփեցին չորսական գոլ ու քանի որ հաշիվը հավասար էր, հարվածաշարը շարունակվեց մինչև թիմերից մեկի առաջին սայթաքումը: Ֆուտբոլում հազվադեպ է պատահում, երբ հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարը հասնում է 8 կամ 9 հարվածի, սակայն այս անգամ արձանագրված ցուցանիշն իսկապես տպավորիչ է՝ ամեն թիմ իրացրեց 15-ական տուգանային հարված, ինչ արդյունքում Լիվերպուլին հաջողվեց դուրս գալ գավաթի խաղարկության հաջորդ փուլ:

Share