Բաժին. Այլ Լուրեր

Հարկային ծառայության աշխատակիցը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

ՀՀ ֆինանսների նախարարության Կազմակերպական և հսկողական վարչության հարկային մարմինների տեսչական դիտարկումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Ներսիսյանը մինչև 75 կգ քաշային կարգում նվաճել է  աշխարհի չեմպիոնի տիտղոսը Վիլնյուսում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում: Ներսիսյանը ոսկե մեդալը նվաճել է Գրոսմայստերների աջ ձեռքի մրցումներում` վճռորոշ գոտեմարտում հաղթելով կանադացի Ջոյ Կոսթելոյին: Ձախ ձեռքի մրցումներում հայ մարզիկն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Նշենք, որ սա մեր հավաքականի միակ ոսկին չէր. երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը մինչ այդ նվաճել էր հայաստանցի Աշոտ Ադամյանը:

Share