Բաժին. Այլ Լուրեր

Microsoft-ը ներկայացրել է Windows 10 օպերացիոն նոր համակարգը

Microsoft ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Windows-ի օպերացիոն նոր համակարգը, որը կոչվում է ոչ թե Windows 9, այլ Windows 10: Դրանում վերականգնված են արդեն ավանդական դարձած նախկին գործառույթները, որոնք բացակայում էին օպերացիոն համակարգի նախորդ` Windows 8 տարբերակում, ինչն էլ հարուցել էր օգտատերերի ճնշող մեծամասնության դժգոհությունը: Հաշվի առնելով այդ ամենը` ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչները վստահեցրել են, որ օգտատերերը նոր տարբերակով աշխատելիս որևէ խնդիր չեն ունենա:

Փորձագետների դիտարկմամբ` օպերացիոն նոր համակարգի հաջողությունը խիստ էական է Microsoft -ի համար: Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նոր տարբերակի շնորհանդեսը ընկերության համար լավ հնարավորություն էր` Windows-ի օգտատերերին ներկայացնելու Microsoft-ում տեղի ունեցող փոփոխություններն ու նորարարությունները:

Կորպորացիայի ներկայացուցիչների խոսքով` օպերացիոն նոր համակարգի ծրագրավորողները որոշել են «շրջանցել» Windows 9-ը, և դրա համար մշակվող փոփոխությունները կիրառել համակարգի նոր` տասներորդ տարբերակում:

Share