Բաժին. Այլ Լուրեր

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ հանդես եկավ որպես հովանավոր Առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ ՎԶԵԲ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ

2014թ. հոկտեմբերի 1-2 Երևանում կազմակերպվել է կոնֆերանս «Ինչպես խրախուսել հայկական ՓՄՁ-ների կողմից իրականացվող ներմուծումն  ու արտահանումն Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում» թեմայով:

Հարկ է նշել, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2010թ. ի վեր հանդիսանում է ՎԶԵԲ-ի գործընկերը, իսկ այս անգամ՝ նաև վերջինիս կողմից կազմակերպված կոնֆերանսի հովանավորներից մեկը:

Կոնֆերանսը իր մեջ  ներառում էր պրեզենտացիաներ, պանել-քննարկումներ, որոնց ժամանակ հնչեցին նաև առևտրի ֆինանսավորման ոլորտում հայկական բանկերի կողմից իրականացված հաջողված գործարքների օրինակներ՝ ներկայացնելով Առևտրի ֆինանսավորման ծրագրի առավելությունները:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցած պանել-քննարկումներին իրենց մասնակցությամբ հանդես եկան «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ Գործադիր տնօրենի տեղակալ-Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գ. Խաչատրյանը «Ֆակտորինգը՝ որպես միջազգային առևտրի ֆինանսավորման լուծում», իսկ Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Բարսեղյանը՝ «Հայկական ապրանքատեսակների արտահանման ֆինանսավորումը» թեմաներով: 

Վերոնշյալ միջոցառումների հետ մեկտեղ կոնֆերանսի հովանավոր-մասնակիցները հնարավորություն ստացան մասնակցելու նաև ցուցահանդեսի:

Նշված ցուցահանդեսի ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու իր կողմից առաջարկվող ֆինանսական լուծումները, ինչպես նաև կառուցել  գործնական հարաբերություններ հաճախորդների նոր թիրախային խմբերի հետ:

Բացի մի շարք պոտենցյալ հաճախորդներից կոնֆերանսին մասնակցում էին նաև ֆինանսական միջնորդներ, տեղական ֆինանսական խորհրդատուներ և պետական պաշտոնյաներ:

Share