Բաժին. Այլ Լուրեր

Ժորժե Մենդեշ. Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերան կավարտի «Ռեալում»

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին և նշել է, որ Ռոնալդուն շատ է սիրում «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նա իր կարիերան կավարտի «Ռեալ Մադրիդում»:

Մենդեշն ասել է, որ Ռոնալդուն դեռ չի պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ և ամեն ինչ տանում են նրան, որ Ռոնալդուն մինչ կարիերայի ավարտը կմնա Մադրիդում: Ֆուտբոլիստի գործակալը նշել է նաև, որ Ռոնադլուն լավ հարաբերությունների մեջ է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և վերջինս նույնպես ուզում է, որ Ռոնալդուն մնա Մադրիդում:

Տեղեկացնենք, որ օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ ամռանը Ռոնալդուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» որտեղ երկու տարի խաղալուց հետո կավարտի կարիերան:

Share