Բաժին. Այլ Լուրեր

Իսպանիայի հավաքականը կրում է հերթական պարտությունը

Երեկ երեկոյան ժամը 22:45-ին տեղի ունեցան 2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի հանդիպումների մի մասը: Հանդիպումների ընթացքում գրանցվեցին նաև անակնկալ հաշիվներ: 

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով պարտվեց Սլովակիայի հավաքականին: Հանդիպումներից մեկում Սան-Մարինոյի ազգային հավաքականը կրեց հերթական ջախջախիչ պարտությունը: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան հինգ անպատասխան գոլ խփել Սան-Մարինոյի հավաքականի դարպասը: 

Երկրորդ տուրի երեկ կայացած հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները՝ Անգլիա 5–0 Սան-Մարինո, Բելոռուս 0–2 Ուկրաինա, Լիտվա 1–0 Էստոնիա, Լիխտեյնշտեյն 0–0 Չերնոգորիա, Մակեդոնիա 3–2 Լյուքսեմբուրգ, Մոլդովա 1–2 Ավստրիա, Սլովակիա 2–1 Իսպանիա, Սլովենիա 1-0 Շվեյցարիա և Շվեդիա 1–1 Ռուսաստան:

Share