Բաժին. Այլ Լուրեր

Սկսվել է նոր LaFerrari XX-ի փորձարկումը

Ferrari ընկերությունը սկսել է փորձարկել նոր LaFerrari XX-ը: Մեքենայի XX տարբերակը նույնպես հիբրիդային է: Մեքենայի վրա տեղադրվել է մեկ բենզինային և երկու էլեկտրական շարժիչ: 

Բենզինային շարժիչի հզորությունը կազմում է 846 ձիաուժ, իսկ մեքենայի շարժիչների ընդհանուր հզորությունը կազմում է 1045 ձիաուժ:

Ferrari-ի նոր սպորտային մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 400 կմ/ժ, իսկ 0-100 կմ/ժ արագությունը մեքենան գերազանցում է 2.93 վայրկյանում:

LaFerrari XX-ը վաճառքի դուրս կգա 2015թ. առաջին եռամսյակում: Մեքենայի վաճառքի գինը կկազմի 3 մլն եվրո:

 

Share