Բաժին. Այլ Լուրեր

Վիկտորիա թագուհու մետաքսե վարտիքը վաճառվել է 6,2 հազար ֆունտ ստերլինգով

Վիկտորիա թագուհուն պատկանող մետաքսե վարտիքը Քենթում անցկացված Westenhanger Auctions աճուրդում վաճառվել է 6,2 հազար ֆունտ ստերլինգով: Նախնական գինը եղել է 2 հազար ֆունտ ստերլինգ: Աճուրդում դրվել են նաև բրիտանական թագուհու մետաքսե զուգագուլպաները, որոնք վաճառվել են 1,1 հազար ֆունտ ստերլինգով: 1837-1901թթ. ընկած հատվածում Մեծ Բրիտանիան ղեկավարած թագուհու ներքնազգեստ գնողները ցանկացել են անհայտ մնալ:

 «Այդ շորերը եղել են շատ մեծ չափսերի, քանի որ Վիկտորիա թագուհին դրանք կրում էր կյանքի վերջին տարիներին, երբ ուտում էր շատ ավելի, քան կարող էին իրենց թույլ տալ մյուսները»,-հայտնել է աճուրդի կազմակերպիչներից Մայքլ Հոգբենը:

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարտիքի գոտկատեղը կազմում է մոտ 52 դյույմ (1,3մ):

Share