Բաժին. Այլ Լուրեր

Ցուցադրվել է նոր Koenigsegg Agera R-ը

Հանրահայտ Koenigsegg ընկերությունը ցուցադրել է  թարմացված Koenigsegg Agera R-ը: Նոր ավտոմեքնայի վրա տեղադրվել է հզորացված V12 տուրբոշարժիչ, որի աշխատանքային ծավալը հավասար է 6.0 լիտրի:

Agera R 2014-ի շարժիչի հզորությունն ավելացել է 25 ձիաուժով և կազմում է 1166 ձիաուժ: Մեքենան իր հզորությամբ զիջում է միայն Bugatti Veyron Super Sport-ին, որի հզորությունը կազմում է 1200 ձիաուժ:

Նշենք, որ դեռ չթարմացված Koenigsegg Agera R-ը համարվում էր ամենարագ ավտոմեքենան, որի արագությունը կազմում է 440 կմ/ժ: Ընկերության աշխատակիցների պնդմամբ թարմացված Koenigsegg Agera R 2014-ի առավելագույն արագությունը կհասնի 445 կմ/ժ-ի:

Նոր Agera R-ը 0-100 կմ/ժ արագությունը կգերազանցի ընդհամենը 2.65 վայրկյանում: Այս առումով ռեկորդը պատանում է Bugatti Veyron Super Sport-ին՝ 2.6 վայրկյան: Սակայն հարկավոր է նշել, որ Agera R 2014-ը 0-300 կմ/ժ արագությունը գերազանցում է 13.65 վայրկյանում, իսկ 300 կմ/ժ-ից մեքենան արգելակում է 6 վայրկյանում:

Ընկերության աշխատակիցները գնի մասին չեն խոսել, սակայն վերլուծաբանները կարծում են, որ մեքենայի գինը կկազմի մոտավորապես 1.750.000 ԱՄՆ դոլար:

Share