Բաժին. Այլ Լուրեր

Mercedes-ը ցուցադրել է A45 AMG-ն

Mercedes-Benz ընկերությունը AMG-ի հետ համատեղ ներկայացրել է նոր A դասի «Մերսեդեսը»: Ավտոմեքենան ստացել է Mercedes A45 AMG անվանումը:

Նոր A45 AMG-ի սրահն ամբողջովին կաշվեպատ և կարբոնապատ է: Մեքենայի սրահի դիզայնով զբաղվել են հանրահայտ Dinamica և Artico ընկերությունները:

Սպորտային A դասի Mercedes-ը ստացել է երկու լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունը 360 ձիաուժ է: Մեքենան արտադրվում է յոթաստիճանանոց ավտոմատ, կամ վեցաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփով:

Նշենք, որ Mercedes A45 AMG-ին 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդհամենը 4.6 վայրկյանույմ, իսկ առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժ:

Մեքենայի գնային տվյալները հստակ չի նշվել, սակայն մասնագետները կանխագուշակում են, որ այն կլինի 75.000-90.000 եվրո:

Share