Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մեկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:

Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին  տեղ- տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share