Բաժին. Այլ Լուրեր

Չեմպիոնների Լիգա. ավարտվեց երրորդ տուրը (տեսանյութ)

Երեկ երեկոյան կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ տուրի մնացած հանդիպումները: Բելգիական Անդրլեխտը 1-2 հաշվով պարտվեց Արսենալին: Նույն խմբում Դորտմունդի Բորուսսիան Ստամբուլում 0-4 հաշվով հաղթանակի հասավ Գալաթասարայի նկատմամբ: Այս խաղում Մխիթարյանը փայլեց իր ակտիվ խաղով, սակայն իր հաշվին գոլ չգրանցեց:

Մադրիդի Ատլետիկոն 5-0 հաշվով պարտության մատնեց Մալմեին, իսկ հունական Օլիմպիակոսը 1-0 հաշվով հաղթեց Յուվենտուսին:

Անգլիական Լիվերպուլը սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվեց Մադրիդի Ռեալին: Ռեալի կազմում գոլերի հեղինակ դարձան Ռոնալդուն և Բենզեման: Այս խմբում Լուդոգրեցը նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Բազելի նկատմամաբ:

Պետերբուրգի Զենիթը հյուրընկալվելով Լեվերկուզենում 2-0 հաշվով պարտվեց տեղի Բայերին, իսկ Մոնակոն և Բենֆիական գրանցեցին այս տուր միակ ոչ-ոքին:

Share