Բաժին. Այլ Լուրեր

Բրազիլիան Saab-ից ձեռք կբերի բազմաթիրախային կործանիչներ

Ավիաշինության, ավիատիեզերական սարքավորումների և ռազմական էլեկտրոնիկայի բնագավառներում մասնագիտացած շվեդական Saab ընկերությունը Բրազիլիայի կառավարության հետ ստորագրել է Gripen NG կործանիչների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր: 36 կործանիչների առաքումը նախատեսվում է իրականացնել 2019-2024թթ.: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 39,3 մլրդ շվեդական կրոն (մոտ 5,4 մլրդ դոլար):

Saab-ը և Բրազիլիան ստորագրել են նաև փոխգործակցության համաձայնագիր` առաջիկա տասը տարվա համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրազիլական կառավարությունը 2015թ. բյուջեի նախագծի համար մտադիր է FX-2 ծրագրի շրջանակներում 417 մլն դոլար հատկացնել JAS-39NG Gripen թեթև բազմաթիրախային 36 կործանիչների ձեռքբերման համար:

Share