Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին` ժամը 10:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Share