Բաժին. Այլ Լուրեր

Apple-ի օգտատերերին զգուշացրել են WireLurker կոչվող նոր վիրուսի մասին

The Financial Times-ի փոխանցմամբ` Palo Alto Networks ընկերության կիբեռանվտանգության մասնագետները Apple ընկերությանը զգուշացրել են WireLurker կոչվող զանգվածային վիրուսի հայտնաբերման մասին, որը սպառնում է Mac OS X և iOS համակարգերով աշխատող սարքերին (այդ թվում` iPhone սմարթֆոններին, iPad պլանշետներին, Mac համակարգիչներին):

Palo Alto Networks-ի տվյալներով` WireLurker վիրուսը, որով վարակվել է ավելի քան 400 հավելված, սկիզբ է առել Չինաստանում` հավելվածների Maiyadi App Store խանութից, iPhone 6-ի վաճառքի մեկնարկից անմիջապես հետո: Վիրուսը կարող է մեկ սարքից այլ սարք տարածվել` վիրուսակիր Mac-ին USB մալուխի միջոցով iPhone կամ iPad միացնելու դեպքում:

Նկատենք, որ ամերիկյան կորպորացիան առայժմ զերծ է մնում համակարգչային վիրուսի նոր տարբերակի մասին պաշտոնական մեկնաբանություններից:

Share