Բաժին. Այլ Լուրեր

Վաճառքի է հանվել աշխարհի հնագույն բանկը

Աշխարհի հնագույն և Իտալիայի երրորդ խոշոր բանկը համարվող Banca Monte dei Paschi di Siena-ն դրվել է վաճառքի: Բանկը դիմել է UBS և Citi դրամատներին` նրանց միջոցով վաճառքը կազմակերպելու համար: Այս մասին տեղեկանում ենք The Wall Street Journal-ից:

Ավելի վաղ, UBS և Citi ներդրումային բանկերը 2015թ. 2-րդ եռամսյակի համար Monte dei Paschi-ի 2,5 մլրդ եվրո արժողությամբ բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում են նախապատրաստել: Նախքան թողարկումը իտալական բանկը կփորձի գնորդ կամ էլ ձուլման համար թեկնածու գտնել:

Անցյալ ամիս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից անցկացված հերթական սթրես-փորձարկման արդյունքներով` Monte dei Paschi-ն Եվրոպայի 150 խոշոր բանկերի թվում հայտնվել է վատագույն դիրքերում: Ներկայում բանկն ունի կապիտալի 2,11 մլրդ եվրոյի հասնող պակասուրդ: 

Հնագույն բանկի բաժնետոմսերը տարեսկզբից առայսօր էժանացել են 40%-ով, իսկ կապիտալավորման ծավալը նվազել է մինչև 3,4 մլրդ եվրո: 

Բանկը հիմնադրվել է 1472 թվականին, Իտալիայի Սիենա քաղաքում: 

Share