Բաժին. Այլ Լուրեր

Աճուրդի կհանվեն Մերիլին Մոնրոյի և Ջո դի Մաջիոյի սիրային նամակները

Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյին իր երկրորդ ամուսնու` բեյսբոլիստ Ջո դի Մաջիոյի կողմից ուղղված սիրային նամակները դեկտեմբեր ամսին վաճառքի կհանվեն «Մերիլին Մոնրոյի կորսված արխիվները» աճուրդում, հայտնում է Associated Press-ը:

«Ես քեզ սիրում եմ և ուզում եմ քեզ հետ լինել: Ամենից շատ կուզենայի վերականգնել քո վստահությունն իմ նկատմամբ»,- գրել է դի Մաջիոն 1954-ին այն բանից հետո, երբ Մոնրոն հայտարարել էր ամուսնալուծության անհրաժեշտության մասին:

Բևերլի Հիլզում կայանալիք աճուրդում կվաճառվեն նաև դերասաններ Քլարք Հեյբլի և Քերի Գրանտի` Մոնրոյին ուղղված սիրային նամակները, ինչպես նաև դերասանուհու անձնական իրերից (ներքնազգեստ, մետաքսե վերարկու և այլն):

Աճուրդի կազմակերպիչ Դարեն Ջուլիենը սրանով ակնկալում է ստանալ մինչև 1 մլն դոլարի եկամուտ:

Share