Բաժին. Այլ Լուրեր

«Իսլամական պետությունը» աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է

Forbes-ի իսրայելական խմբագրության տվյալներով` «Իսլամական պետություն» (ԻՊ) կոչվող ծայրահեղական խմբավորումը աշխարհի ահաբեկչական ամենահարուստ կազմակերպությունների վարկանիշում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Վարկանիշի համաձայն` ԻՊ-ի իսլամիստների տարեկան եկամուտները կազմում են 2 մլրդ դոլար: Միջոցների մեծագույն մասը ծայրահեղականները ստանում են իրենց վերահսկողության տակ գտնվող իրաքյան և սիրիական հանքավայրերից ստացվող նավթամթերքի «սև շուկայում»:

ԱՄՆ ֆինանսների նախարարության ունեցած տեղեկություններով` կազմակերպությունը նավթային գործարքներից տարեկան ստանում է առնվազն 1 մլն դոլարի եկամուտ: Նավթից բացի, ծայրահեղականները էական շահույթ են ստանում նաև ոսկու վաճառքից:

Forbes-ի վարկանիշում 2-րդ հորիզոնականը պատկանում է պաղեստինյան «Համաս» շարժմանը, որի տարեկան եկամուտների ծավալը կազմում է 1 մլրդ դոլար:

Ամենահարուստ ահաբեկչական խմբավորումների վարկանիշում տեղ են գտել նաև Կոլումբիայի հեղափոխական ռազմական ուժերը, «Հեզբոլահը», «Թալիբանը», «Ալ Քաիդան»` համապատասխանաբար տարեկան 600 մլն դոլար, 500 մլն դոլար, 400 մլն դոլար և 150 մլն դոլար եկամուտներով:

Share