Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. հանրապետության ավտոճանապարհներին անձրև ու մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 19:00-ի դրությամբ, հանրապետության առանձին շրջաններում անձրև ու մառախուղ է: Տեսանելիությունը Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին 100 մ է, Սպիտակի ու Դիլիջանի ոլորաններում` 100-150 մ։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share