Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի, Արագածի, Թալինի, Մարալիկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 100-150մ:

Հանրապետության ողջ տարածքում անձրևոտ եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share