Բաժին. Այլ Լուրեր

ԱՄՆ-ում սուրբծննդյան առցանց գնումների ծավալը կավելանա 16%-ով

ComScore վերլուծական ընկերության փորձագետների կանխատեսումներով` այս տարի սուրբծննդյան տոներին ընդառաջ առցանց գնումների ծավալը ԱՄՆ-ում կավելանա 16%-ով (ավելի քան 61 մլրդ դոլար)` ամերիկյան սպառողի կողմից երկրի տնտեսության նկատմամբ աճող վստահության ֆոնին:

ComScore-ի գնահատականներով` անհատական համակարգիչների միջոցով կատարվող առցանց գնումների ծավալը նոյեմբեր-դեկտեմբերին կհասնի մինչև 53,2 մլրդ դոլար, ինչը 14%-ով բարձր կլինի նախորդ տարվա ցուցանիշից: Իսկ շարժական հեռախոսների օգնությամբ կատարվող առցանց գնումները կաճեն 25%-ով` կազմելով 7,87 մլրդ դոլար, ինչը նախորդ ցուցանիշի նկատմամբ կդրսևորի 13% աճ:

Deloitte LLP ընկերության փորձագետների հաշվարկներով` նախատոնական սեզոնին մանրածախ գնումների ծավալը ԱՄՆ-ում կավելանա 4,5%-ով, այսինքն` 2,9%-ով ավելի, քան մեկ տարի առաջվա աճի տեմպերը:   

Share