Բաժին. Այլ Լուրեր

Վեսթմինսթերյան պալատի վերանորոգման համար կծախսվի նվազագույնը 4,7 մլրդ դոլար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նստավայրը համարվող Վեսթմինսթերյան պալատը վերանորոգման կարիք ունի, գրում է BBC-ն: Ընդ որում` վերանորոգման համար կծախսվի նվազագույնը 4,7 մլրդ դոլար:

Գոյության ողջ ընթացքում պալատը մի քանի անգամ տուժել է ջրհեղեղներից և հրդեհներից: 1950-ականներից առայսօր այն չի վերանորոգվել:

Ի դեպ, BBC-ին տված հարցազրույցում բրիտանական բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` վերանորոգման աշխատանքները բավական բարդ և թանկարժեք են լինելու: Նկատենք, որ շենքի պահպանության համար տարեկան ծախսվում է մոտ 47 մլն դոլար:

«Մենք տանուլ ենք տալիս ժամանակի դեմ պայքարում: Շինությունը հնանում է ավելի արագ, քան հասցնում ենք վերանորոգել այն»,- նկատում է «Ռեստավրացիա և վերանորոգում» նախագծի տնօրեն Ռիչարդ Ուերը: Նրա խոսքով, եթե առաջիկայում ոչինչ չձեռնարկվի, ապա խորհրդարանականները ստիպված կլինեն ավերակների մեջ նիստեր վարել:

Share