Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:30–ի դրությամբ, Մարտունու տարածաշրջանում ,Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share