Բաժին. Այլ Լուրեր

Ամենահուսալի ավտոմեքենաների թվում գերակշռում են գերմանական և ճապոնական մոդելները

Գերմանական TUV, Dekra և GTU կազմակերպությունների փորձագիտական ստուգումների արդյունքում`  ամենահուսալի ավտոմեքենաների (օգտագործված) թոփ հնգյակում հայտնվել են Mercedes-ի երկու մոդելներ` SLK (R172) սպորտային կաբրիոլետի երրորդ սերունդը և արտաճանապարհային GLK-ը: Վարկանիշում տեղ են գտել նաև Audi A1, Mazda 2 և Toyota Prius ավտոմեքենաները, հաղորդում է «Գերմանական ալիքը»:

Ամենամեծ թվով թերությունները հայտնաբերվել են ֆրանսիական արտադրողների մեքենաներում: Մասնավորապես` բացասական գնահատական են ստացել Renault կոնցեռնի չորս մոդելներ` Dacia Logan, Sandero, Renault Megane և Laguna: Անհուսալի մեքենաների ցանկում ներառվել են նաև Citroen C5-ը և հինգերորդ սերիայի BMW-ն (2003-2007թթ. թողարկված E60 մոդելը):

Share