Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը  17:30-ի  դրությամբ՝   Ստեփանավանի,  Տաշիրի, Մարտունու,    Վարդենիսի,  Ջերմուկի  ինչպես նաև   Վարդենյաց   և Սարավանի լեռնանցքներում տեղում է  թույլ  ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում  (Մարտունու կողմից ) տեղ- տեղ  մերկասառույց է:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share