Բաժին. Այլ Լուրեր

Այս տարվա «սև ուրբաթ» օրը ամերիկացիներն ավելի քիչ են ծախսել

Գոհաբանությանը հաջորդող օրը, որը պատմության մեջ հայտնի է դարձել «սև ուրբաթ» անունով, ամերիկացիները ծախսել են 9 մլրդ եվրո: Այս տվյալներն է հաղորդում Associated Press-ը` հղում անելով ShopperTrack հետազոտական գործակալությանը: Նշվում է, որ այս ցուցանիշը 7%-ով պակաս է նախորդ տարվա արդյունքներից: Գործակալության տվյալներով` ամերիկացիների մեծամասնությունն այս տարի Գոհաբանության օրը գերադասել է անցկացնել ընտանիքի հետ: Եկամուտների կրճատման պատճառով` մանրածախ առևտրով զբաղվող որոշ ընկերություններ անգամ մի քանի ժամով երկարացրել են մեծ զեղչերի գործողության ժամկետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «սև» ուրբաթ օրը առցանց վաճառքների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22%-ով` պայմանավորված բնակչության զբաղվածության բարձր մակարդակով:

Share