Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Սաստիկ բքի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, մրրիկ է Ապարանի տարածաշրջանում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share