Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում, մի շարք ճանապարհներ փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 10:30-ի  դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն:

Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի  ավտոճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Առատ ձյան, սաստիկ քամու և անբավավար տեսանելիության պատճառով     Մարտունու կողմից դժվարանցանելի է Վարդենյաց  լեռնանցքը:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Շիրակի մարզուի Աշոցք-Գյումրի և Ամասիա տանող ավտոճանապարհները փակ են, կամ դժվար անցանելի: Մնացած միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share