Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  4-ին՝ ժամը 10:30-ի  դրությամբ, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի  Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից  դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի,  Վայք-Ջերմուկ, Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին,  ինչպես նաև Վարդենյաց  և Սարավանի լեռնանցքներում մերկասառույց է:

Հանրապետության   ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ  երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից  ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share