Բաժին. Այլ Լուրեր

Թերների կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Բրիտանացի հայտնի բնանկարիչ Ուիլյամ Թերների «Հռոմի վրա բացվող տեսարան Ավենտին բլրից» կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային 47,4 մլն դոլարով, հաղորդում է The Guardian-ը:

Սա առավելագույն գինն է, որը երբեևէ վճարվել է բրիտանական հին գեղանկարիչների` 20-րդ դարում նկարված գործերի համար:

Ուիլյամ Թերներն (1775–1851թթ.) այդ կտավը նկարել է 1835-ին, իսկ 1836-ին այն առաջին անգամ ներկայացվել է Թագավորական ակադեմիայում: The Morning Post թերթն այդ ժամանակ գրել է, որ Թերները ներկայացրել է «այն զարմանահրաշ նկարներից մեկը, որոնք հիացնում են մարդու երևակայությունը, իսկ քննադատներին դնում փակուղու առջև. դժվար է այն գնահատել»:

Share