Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. ՀՀ ճանապարհներում առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 08-ին՝ ժամը 10: 30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ – տեղ մերկասառույց է:

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share