Բաժին. Այլ Լուրեր

MF Global-ը խարդախությունների համար կվճարի 1,3 մլրդ դոլար

MF Global բրոքերային ընկերությունը որպես փոխհատուցում կվճարի ավելի քան 1,3 մլրդ դոլար` նախկին հաճախորդների դրամական միջոցները ոչ նպատակային օգտագործելու համար: Ապրանքային ֆյուչերսների առևտրի հարցերով հանձնաժողովի տվյալներով` ԱՄՆ Նյու Յորք նահանգի շրջանային դատարանը վճել է, որ MF Global-ը իր հաճախորդներին որպես փոխհատուցում պետք է վճարի 1,212 մլրդ դոլար և ևս 100 մլն դոլար էլ` որպես տուգանք:  

Նախքան սնանկանալը 2011 թվականին` MF Global-ը ֆինանսական դերիվատիվների համաշխարհային շուկայի առաջատար խաղացողներից էր: Այն բանից հետո, երբ ընկերությունը 6 մլրդ դոլարի անհաջող ներդրումներ կատարեց եվրոգոտու երկրների սուվերեն պարտատոմսերում, կրելով խոշոր վնասներ, հաճախորդների հաշիվներից անհայտացան դրամական խոշոր միջոցներ: Այնուհետև պարզվեց, որ Եվրոպայի պարտքային շուկայի ձախողակ խաղադրույքը կատարվել էր MF Global-ի հաճախորդների հաշվին:  

Share