Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության որոշ ավտոճանապարհներ դժվար անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման աշխատանքների արդյունքում Վարդենյաց լեռնանցքը նորմալ երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:

Գիշերվա տևական բքից հետո Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի ճանապարհները դժվարանցանելի են:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Share